Մայիսի 14-18 շաբաթվա նախագիծ

Այս շաբաթ մենք նույնպես աշխատելու ենք տրավերտին քարի վրա, պատկերելու ենք նախշեր և կարմիր քարերը բերելու ենք ծաղկամանի տեսքի։​

Աշխատանքային օրակարգս հետևյալն է՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ 1-5 ժամերին։

Իմ դիպլոմային քանդակի ընթացքը

Ինչպես գիտենք՝ իմ քանդակից կտորներով ֆորմա հանեցինք 35 մասից բաղկացած։ Այնուհետև այդ 35 հատ ֆորմաները հավաքեցինք ինչպես հարկն է և մեջը մոմ լցրեցինք, որից հետո ստացանք մոմից քանդակը։

Իսկ հիմա անհրաժեշտ է, որ մոմի քանդակը մշակվի և վերացվի ավելորդ հատվածները, որպեսզի այն հանձնեմ բրոնզի ձուլմանը։

Ահա լուսանկարը ՝

Ուսումնական 4-րդ շրջան

մայիսի 31-ից հունիսի 11 ժամանակահատվածի նախագիծ

Փառատոնային պուրակում իրականացնում ենք բարեկարգում և քանդակում ենք տրավերտին՝ քարի վրա նախշեր։

Պուրակի մուտքի ձևավորում ենք իրականացնում։ Այսպիսով միջին դպրոգի սովորողների հետ կարմիր քարերը տեղափոխում ենք մուտքի աջ և ձախ հատված։ Որից հետո քարի կենտրոնում զուբիլի և մուրճի օգնությամբ փոս ենք փորում ,որպեսզի հնարավոր լինի ծաղիկ տնկել։

Մեր առօրյան անցնում է ուրախ ընկերական , ստեղծագործական միջավայրում։Արդեն իսկ կարելի է ասել փառատոնային միջավայր է ձևավորվել։

Մեր աշխատանքներին մասնակցում են Միջին,Ավագ, Արևելյան և մյուս դպրոցների տարատարիք աշակերտները։

Ներկայացնում եմ մեր առօրյան լուսանկարների տեսքով՝

Իմ դիպլոմային աշխատանքի ընթացքը՝

Ինչպես նախորդ նյութում ասացի՝ քանդակը կավից արդեն իսկ պատրաստ է։ Արդեն ժամանակն է գիպսից (կուսկավոյ) ֆորմա ստանալու։

Քանի որ բավականին բարդ գործընթաց է, դրա համար ինձ օգնում է իմ ընկեր և համակուրսեցի քանդակագործ Արմինե Ավետիսյանը։

Արմինեի օգնությամբ քանդակի մարմնի հատվածը 35 մասից բաղկացած ֆորմա ստացանք։ Որից հետո ֆորմաները լվացի և սկոտչով փաթաթեցինք որպեսզի շարունակենք ձուլումը։

իմ դիպլոմային քանդակի ընթացքը

Ահա և երկար անդադար , մինչև մութն ընկնելն աշխատելուց հետո եկավ այն պահը, որ պետք է քանդակից ֆորմա հանվի, քանի որ կավից քանդակը արդեն իսկ պատրաստ է։

Ահա քանդակը կավի տեսքով։

ներկայացնում եմ նաև աշխատանքի ընթացքում քանդակի լուսանկարները

շարունակելի…

Իմ գործունեությունը՝ շաբաթվա կտրվածքով

Ես իմ գործունեությունը ծավալում եմ գեղարվեստի դպրոցում ոսկեգործության լաբորատորիայում, ինչպես նաև միջին դպրոցի նկուղային հարկում։

Քանի որ ես սովորում եմ Փ.Թերլեմեզյանի անվան քոլեջում 5-րդ կուրսում՝ այս տարի պետք է ներկայացնեմ իմ դիպլոմային աշխատանքը։ Ոսկեգործության Վարպետ Դավիթ Պետրոսյանը ինձ թույլ տվեց, որպեսզի իր մոտ քանդակեմ դիպլոմիս աշխատանքը։ Ես համատեղում եմ իմ աշխատանքը և իմ դիպլոմի քանդակի պատրաստումը, որի համար շատ շնորհակալ եմ Վարպետ Դավիթ Պետրոսյանին։

Իսկ հիմա ներկայացնեմ քանդակս, որ անվանվում է <<Վերածնունդ 2 >>,

այն լինելու է բրոնզի և բազալտի համադրությամբ, որի բարձրությունը լինելու է 1 մետր։

Սկզբի համար հավաքում եմ կարկասը, որն ամրացնում եմ տախտակին, իսկ

հետո ծեփում եմ կավըg։

Շարունակելի

Ճամբարի շաբաթվա ավարտ

հունվարի 11-29 ը մեր սովորողները ջոկատներով եկան քանդակի լաբորատորիա:

Շատերի հետ սկեցինք աշխատել քարի վրա, դա նրանց մոտ շատ մեծ հետաքրքրասիրություն առաջացրեց դեպի քարի արվեստը։

Տարատարիք սովորողներին ծանոթացրեցի քարի հետ աշխատելու ձևերին, հատիչ օգտագործելուն:

Քարի տեսակների հետ մեր աշխատանքը անցնում էր շատ հետաքրքիր՝ ստեղծագործական միջավայրում։

Ներկայացնում եմ մեր առօրյան՝ լուսանկարի տեսքով

Design a site like this with WordPress.com
Get started